Ֆրանսիան շուտով կսկսի Ուկրաինա մատակարարել նո...

Առաջիկայում Ֆրանսիան Ուկրաինա կմատակարարի սեփական մշակման նոր կամիկաձե-դրոններ։ Ինչպես տեղեկացրել է BFMTV-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեքորնյուն։

Նա հայտարարել է, որ ֆրանսիական առաջին հարվածային անօդաչուի փորձարկումները հաջող են եղել, եւ արդեն «առաջիկա շաբաթներին» դրանք կստանան առաջին ֆրանսիական ստորաբաժանումները, ինչպես նաեւ Ուկրաինան։

Նախարարն ավելացրել է, որ Ֆրանսիայի համար կարեւոր է առնվազն երկու տարում «վերականգնել ինքնիշխանությունը» այդ հեռանկարային ոլորտում, այսինքն՝ ապահովել հարվածային անօդաչուների սեփական արտադրությունը։