Ֆրանսիան Հնդկաստանին 26 Rafale կnրծանիչներ կվ...

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանագիր են կնքել Հնդկաստանի ռազմածովային ուժերին 26 Dassault Rafale կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝  7.4 միլիարդ դոլարի պայմանագիրը ներառում է 22 միատեղանի և 4 երկատեղանի կործանիչներ, ինչպես նաև 36 Rafale ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը։

Բոլոր նոր մարտական ​​ինքնաթիռները կտեղակայվեն Հնդկաստանի ռազմածովային ուժերի «Վիկրանտ» ավիակիրի վրա և կփոխարինեն հնացած ռուսական ՄիԳ-29-ներին։