Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իսրայել, Երուսաղեմ և Արևմտյան ափ մեկնելուց՝ Իրանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով, հաղորդել է «France 24»-ը։
Ուրբաթ երեկոյան Ստամբուլի օդանավակայանից չեղարկվել են Թեհրան չվերթները։ Չեղարկվել են նաև շաբաթ օրը նախատեսված չորս չվերթներ։ Դրանց թվում է նաև դեպի Իրանի Թավրիզ քաղաք «Turkish Airlines»-ի չվերթը, որը նախատեսված է եղել շաբաթ առավոտյան։
«Ռոյթերսի» տվյալներով՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը և չափազանց զգույշ լինել Մերձավոր Արևելքում։



