Ֆրանսիական Մայոտում մոլեգնած «Շիդո» ցիկլոնի հ...

Մի քանի հարյուր մարդ, և գուցե հազարավոր մարդիկ կարող են զոհվել «Շիդո» ցիկլոնի հետևանքով, որը մոլեգնել է ֆրանսիական Հնդկական օվկիանոսի Մայոտ արշիպելագին, կիրակի տեղական Mayotte La 1ere հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյա, տեղական պրեֆեկտ Ֆրանսուա-Քսավյե Բիևիլը, հավելելով, որ դժվար կլինի հաշվել բոլորին, և որ այս փուլում հնարավոր չէ ճշգրիտ թիվ պարզել։

Ըստ Météo-France գործակալության՝ «Շիդո» ցիկլոնը շրջել է Մայոտտով մեկ գիշերվա ընթացքում՝ առաջացնելով քամու ավելի քան 200 կմ/ժ արագություն և վնասելով ժամանակավոր կացարանները, կառավարական շենքերն ու հիվանդանոցը:

Օդերևութաբանները հայտնել են, որ սա կղզիներին պատուհասած ամենաուժեղ փոթորիկն է վերջին ավելի քան 90 տարվա ընթացքում:

Դժվար է պարզել ցիկլոնի զոհերի ճշգրիտ թիվը, որը միաժամանակ մտահոգություն է առաջացրել սննդի, ջրի և սանիտարական պայմանների հասանելիության վերաբերյալ, հայտնել են իշխանությունները: