Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» Ոսկե մեդալի՝ երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով:
Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում , ինչպես նաև Հայաստանի ազգային օպերայում և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար :
Ռուբեն Էլբակյանի երկացանկում, բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:
Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: Հայաստանյան բեմերում, հայ հանդիսատեսի առջև երգելը նրա համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է:



