Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ...

Ես համոզմունք ունեմ՝ եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը: 

Նա ընգծել է, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդը պատահական չէր պնդում, որ հաղթանակող ուժ են, քանի որ դա փաստող նախադրյալներ կային, այդ թվում՝ սոցիալական ուսումնասիրությունները:

Գոհար Մելոյանը հավելել է, որ եթե քաղաքացիների նկատմամբ նման միջամտություններ չլինեին՝ այլ պատկեր կլիներ: Եթե նույնիսկ բացարձակ հաղթանակ չգրանցեին, ընդդիմադիր ուժերի միացումից հետո, որևէ պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր կարող մնալ իշխանության։