Մոսկվայի ֆոնդային բորսայում սակարկությունները վերսկսվել են Մոսկվայի ժամանակով 17.30-ին, բուն հարթակի բաժնետոմսերը փոքր-ինչ ավելացրել են իրենց անկումը` մինչև 1,26%, հաղորդում է РИА Новости-ն: Մոսկվայի ժամանակով 16:18-ից սակարկությունները դադարեցվել էին։
Մոսկվայի ժամանակով 17:33-ի դրությամբ բորսայի ինդեքսը նվազել է 0,02%-ով, թեև մինչև առևտրի դադարեցումն այն աճում էր 0,13%-ով։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի բորսայի բաժնետոմսերը 1,26%-ով անկում են ապրել, մինչև կասեցումը նվազել են 1,03%-ով:



