
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին «կատարյալ ապուշ» է անվանել։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Սլովակիայի վարչապետը։
«Այսօր ես հեռախոսով խոսեցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Մենք քննարկեցինք երկու թեմա։ Առաջին թեման մաքսատուրքերն էին, որոնք մեզ [Եվրոպայի] վրա էին դրել։ Նա ինձ ահավոր նախատեց՝ «Ռոբերտ, ի՞նչ ես արել: Ինչո՞ւ ես նման բանակցություններ վարել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի հետ: Դու նորմա՞լ ես»»,- ասել է Ֆիցոն։
Քաղաքական գործիչը եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել «մի փոքր հանգստանալ», հատկապես երբ խոսքը գնում է «ամեն գնով ու ցանկացած պարագայում քննադատության մասին»։