Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինք...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Ընկերությունից  հայտնում են, որ այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։