Ֆլորիդայում փոթորկի պատճառով ավելի քան 875 հա...

Ֆլորիդայում «Հելեն» փոթորկի պատճառով առանց էլեկտրաէներգիայի մնացած տնային տնտեսությունների թիվը գերազանցել է 875 հազարը, ասվում է PowerOutage մոնիտորինգի ռեսուրսի տվյալների համաձայն։

Ավելի վաղ, «Հելեն» փոթորիկն ուժեղացել էր մինչև Սաֆֆիր-Սիմփսոն սանդղակի չորրորդ կատեգորիա: Այժմ փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Ֆլորիդայի Տալահասի քաղաքից մոտավորապես 60 կմ հարավ և շարժվում է դեպի հյուսիս-արևելք 37 կմ/ժ արագությամբ։ Փոթորիկի ներսում քամու առավելագույն արագությունը հասնում է 60 մ/վրկ-ի։