Ֆլորենցիայի մոտակայքում վառելիքի պահեստում պա...

Ֆլորենցիայի Կալենցանո կոմունայում իտալական Eni էներգետիկ ընկերության վառելիքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 9 մարդ, 4 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ պայթյունը վառելիքի պահեստների վրա չի ազդել։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հրշեջները մարել են։