Քննիչի որոշմամբ կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30–ին դատարանում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Վահագն Թորոսյանը։ Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ Փաստաբանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է խախտվում է իր պաշտպանյալի սեփականության իրավունքը, բացի այդ, վարձակալության, այլ գործարքներ կատարելու, ինչպես նաև գույքը տնօրինելու հետ կապված խնդիրներ կան։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա միջնորդության քննությանը։



