Ֆիզիկական անձինք սպառել են էլեկտրոմոբիլի ներմ...

2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը՝ իրավաբանական անձանց, դիլլերներին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառված է, դիլերներինը՝ ոչ:

«Քանի որ ունենք մտավախություն, որ դիլերները չեն կարողանա այդ քանակը ներմուծել, որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյալ որոշումն ենք կայացրել. վերահաշվարկ կիրականացնենք և այն քանակով, որքան որ մնացել է նրանց քվոտայից, կավելացնենք ֆիզանձանց համար»,- ասել է նախարարը: