Ներկայացված նախագծի համաձայն` 2020 թվականին տնտեսական աճի բացասական կանխատեսումը 6 տոկոս կկազմի, իսկ 2021 թվականին` 4.8 տոկոս: Այս մասին նոյեմբերի 2-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այս ցուցանիշները, ըստ նրա, տարբերվում են այն ցուցանիշներից, որոնք Ազգային ժողովն ընդունել էր հոկտեմբերյան քննարկումներից հետո:
«Այնուամենայնիվ, կանխատեսումը վերանայվել է դեպի բացասական աճ` 6.8 տոկոսի միջակայքում, սակայն Արցախում ռազմական գործողությունների բռնկման պատճառով լրացուցիչ նվազումն արդեն 0.8 տոկոս է գնահատվում»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:



