
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը վերջնականապես փակել է «Ինարի» եւ «Պարիկկալա» անցակետերը Լիեկսանի շրջանում եւ հիմա հանում է նշանները։
Այս մասին տեղեկացրել է Yle հանրային հեռարձակողը՝ հղում կատարելով երկրի սահմանապահ ծառայության տեղեկությանը։
Ինչպես հայտնի է, շարժը երկու անցակետերով արգելվել է երկար ժամանակի համար։
«Ինարի» եւ «Պարիկկալա» անցակետերում տեղաշարժը փակվել է 2021թ. նոյեմբերի 1-ից եւ 2022թ. ապրիլի 19-ից համապատասխանաբար՝ ռուսական փայտանյութի արտահանման սահմանափակումների պատճառով։
«Որոշումը որեւէ կերպ չի փոխում ընթացիկ վիճակը եւ չի ազդում տեղի բնակիչների վրա։ Դա վերջնական որոշում էր «Ինարի» անցակետի փակման մասին»,- տեղեկացրել է Հյուսիսային Կարելիայի սահմանապահ ծառայության փոխհրամանատար Սամուլի Մուրտոնենը։
Հանրային հեռարձակողը նշել է, որ ժամանակավոր անցակետերի փակման մասին որոշումն ընդունվել է միաձայն ֆիննական սահմանապահ ծառայության եւ ՌԴ սահմանապահ ծառայության պետերի կողմից հոկտեմբերին։
Այս որոշման արդյունքում Ֆինլանդիան ստիպված կլինի փոփոխություններ մտցնել կառավարության որոշման մեջ սահմանը հատելու կետերի մասին, որպեսզի լուծարի «Պարիկկալա» եւ «Ինարի» անցակետերը։
Ինչպես տեղեկացրել են լրագրողները, սահմանապահ ծառայությունն այժմ մշակում է գործնական քայլեր այդ որոշման կատարման համար։ Դա նշանակում է, օրինակ, նշանների հանում, որոնք նշում են սահմանային անցակետի մասին։
Ժամանակավոր անցակետերի հնարավոր բացումը ապագայում հնարավոր է Ֆիլնանդիայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանային անցակետերի մասին համաձայնագրին համապատասխան, ավելացրել են սահմանապահները։