Ֆինլանդիան Ուկրաինային շուրջ 118 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 25-րդ փաթեթը կտրամադրի, Ֆինլանդիայի աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 2,3 միլիարդ եվրո, հաղորդում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինայում ռազմական իրավիճակը շարունակում է մնալ լուրջ։ Ինչպես եւ խոստացել էր, Ֆինլանդիան շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մեր ուղերձը մեր գործընկեր երկրներին այն է, որ մենք չպետք է հանձնվենք»,- մեջբերում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը։
Պաշտպանության վարչությունից պարզաբանում են, որ օպերատիվ նկատառումներից ելնելով, ինչպես նաև բեռների անվտանգ առաքումն ապահովելու նպատակով, օգնության բովանդակության, առաքման եղանակների կամ ժամանակացույցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվի։