Ֆինլանդիան դեկտեմբերի 14-ից խոշոր անցակետեր կ...

Ֆինլանդիայի կառավարությունը նախատեսում է այս շաբաթ խոշոր անցակետեր բացել Ռուսաստանի հետ սահմանին, տեղեկացրել է Ilta-Sanomat թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Կառավարությունը մտադիր է  որոշում ընդունել անցակետերի բացման մասին Ֆինլանդիայի հարավ-արեւելքում՝ Վաալիմաայում, Նույամաայում եւ Իմատրայում»,- նշվել է հրապարակման մեջ։

Իշխանություններն այս որոշման մասին կհայտարարեն այսօր, օրվա երկրորդ կեսին, իսկ ուժի մեջ դրանք կմտնեն հինգշաբթի գիշեր։

Ֆինլանդիայի իշխանությունները նոյեմբերի 30-ին փակել են ավտոմեքենաների բոլոր անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին Սիրիայից, Հնդկաստանից, Մարոկկոյից, ընդհանուր ավելի քան 30 ազգությունների փախստականների անվերահսկելի հոսքի պատճառով։