Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Նախօրեին երեկոյան Ֆիլիպինների կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ զոհվել է առնվազն 69 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։ Էպիկենտրոնը գտնվել է հայտնի զբոսաշրջային վայր Սեբու նահանգի ափերին։

Փրկարարները շարունակում են մաքրել ավերակները և փնտրել ողջ մնացածներին, միաժամանակ ուժեղ անձրևները բարդացնում են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վերականգնմանը։

Բոգո ափամերձ քաղաքում տեղի հիվանդանոցը լի է տուժածներով, իսկ բասկետբոլի խաղի ժամանակ փլուզվել է մարզադաշտը՝ պատճառելով մարդկային կորուստներ։

Սեյսմոլոգները գրանցել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 6 մագնիտուդով։ Իշխանությունները հայտարարել են, որ ցունամիի սպառնալիք չկա։