Ֆիդանը մի շարք երկրների հետ քննարկել է Աֆղանս...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել է աֆղանա-պակիստանյան ճգնաժամը Աֆղանստանի, Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ: ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը:

«Նախարար Ֆիդանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի, Աֆղանստանի, Կատարի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ: Քննարկվել են Պակիստանում և Աֆղանստանում վերջին զարգացումները», - ասել է գործակալության աղբյուրը: