Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է երեք ամսվա ընդմիջումից հետո «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարումների վերսկսումը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ սա ցույց է տալիս, որ խողովակաշարը վնասված չէր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես հիմա կարող եմ շատ բան ասել, բայց միայն մեկ բան կասեմ. կարծում եմ, որ այսօր գիշերը ժամը 2-ին «Դրուժբա» խողովակաշարի բացումը հաստատում է, որ այն վնասված չէր։ Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին եմ խոսում։ Այն չէր վնասվել, և «Դրուժբա» խողովակաշարն ու նավթը օգտագործվում էին որպես գործիքներ աշխարհաքաղաքական պայքարում», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Ապրիլի 22-ին Եվրամիության դեսպանները հավանություն են տվել Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին: Հունգարիան և Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից, խոչընդոտում էին այս գործընթացին Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից:
«Կարծում եմ, որ երեկ և այսօր Ուկրաինայի և Եվրամիության միջև լուրջ հարաբերություններ են հաստատվել վարկի և «Դրուժբա» խողովակաշարի բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով», - հավելել է Ֆիցոն։
Ապրիլի 22-ին «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը վերսկսվել էր, որից հետո Հունգարիան հանել էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրման իր վետոն:



