Ֆարս-դատավարությունը շարունակվում է, այս իշխա...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գործընկերներիս՝ Քրիստինե Վարդանյանի ու Տիգրան Աբրահամյանի հետ առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում ենք: Այստեղ շարունակվում է «11-ի գործ» անունը ստացած քաղաքական ֆարս-դատավարությունը: Մեծամասամբ արցախցի երիտասարդներին այս իշխանությունը դատում է, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ելել էին փողոց ու ՀՀ իշխանություններից պահանջում էին հասնել արցախահայ մեր հայրենակիցներին, իրենց հարազատներին օգնության, որ փրկվեին ցեղասպնությունից ու էթնիկ զտումներից: Նրանցից շատերին իրավապահներն ավելի ուշ առեւանգել են Երեւանի փողոցներից ու պահում են անազատության մեջ: Թշնամի իշխանության գործելաոճ...»: