Facebook-ն աշխատանքի է հրավիրում լրագրողների

Facebook-ն աշխատանքի է հրավիրում լրագրողների News Tab լրատվական կոնտենտի համար: Պարբերականի տվյալներով՝ լրագրողները կհամակարգեն ընկերության բջջային հավելվածի նոր բաժինը, որը կլուսաբանի ամենաթարմ և արդիական իրադարձություններն ու թեմաները:

Նշվում է, որ ավելի վաղ Facebook-ը հիմնականում ավտոմատ ալգորիթմներից էր օգտվում, որոնք էլ սոցիալական կայքի օգտատերերի էջում հայտնվող լրահոսն էին ապահովում:

Սոցկայքը լրատվամիջոցներից պահանջել էր տարեկան 3 մլն դոլար կայքում նորություններ տեղադրելու համար: