ԱԺ-ի այսօրվա նիստի սկզբում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ ընտրությանը մասնակցել է 92 պատգամավոր:
68 կողմ, 24 դեմ ձայներով Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:



