Եղե՞լ է մի գործարար, որ եկել, ձեզ մոտ նեղսրտել է, որ Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսում փայ է մտել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողները հարցերցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին:
Վերջինս հստակ պատասխան չտվեց, միայն ասաց. «Եթե դա է հարցը, եղել է արձանագրում եւ հիմա քրեական վարույթների շրջանակներում քննվում է: Ես չէ, որ պետք է դրանց մասին պարզաբանումներ ներկայացնեմ»:
Նա բացառեց, որ հարկային տեսուչները գործարարներին թիվ են ասում եւ պահանջում, որ այդ թիվը վճարեն որպես հարկ: Բադասյանը տեղեկացրեց, որ գործարարները բարձրացրել են իրենց նախնական հաշվարկների որակի հարցը եւ ինքը առաջարկել է ապանձնավորված նախնական հաշվարկները իրենց առջեւ բացեն, աշխատանքային խումբ ձեւավորվի, որը կստուգի, թե դրանք որքանով են թերի: Հիմա այդ աշխատանքն իրականացվում է»:
«Ամեն գնով ինչ-որ ցուցանիշ ապահովելու հարց չի կարող դրվել ՊԵԿ-ի կողմից»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը: