Փետրվարի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում։ Առանձին վայրերում օդերեւութաբանները հարավարեւմտյան մինչեւ 18-23 մ/վրկ քամու ուժգնացում են կանխատեսում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը՝ +4 +6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ 0 -3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ 0 -2,
Կոտայքի նախալեռներ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +2 +4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ 0 -3,
Լոռիում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +2 +5,
Տավուշում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +4 +8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ -1 -3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +2 +6,
Արարատում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +4 +8,
Արմավիրում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +4 +8,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ -1 -3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +4 +8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2 +8, ցերեկը՝ +5 +8,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +1 +4,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +5 +9։



