Ապրիլի 22-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+23,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝+9+12, ցերեկը՝+24+27,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+23։



