Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում․ Մեր մե...

Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։

Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:
Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- գրել է Գագիկ Ծառուկյանը: