
Եվրոպայում բարձր մակարդակի երկու գագաթնաժողով է ընթանում, որոնց ուշադրության կիզակետում է գտնում Ուկրաինայի ապագա խաղաղության հարցը: Այս մասին հայտնում է BBC-ին։
Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ԵՄ առաջնորդների քննարկումներն ընթանում են իրենց պաշտպանական ռազմավարության և Ուկրաինայի համար անվտանգության միջոցների ուժեղացման ուղղություններով: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել գագաթնաժողովում Օսլոյից, որտեղ նա հանդիպում է անցկացնում Նորվեգիայի վարչապետի հետ։ Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում հնչած հայտարարությունների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ Լոնդոնում ընթանում է «կամեցողների կոալիցիայի»՝ շուրջ 20 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների դռնփակ հանդիպումը։ Նշված «կոալիցիան» իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական խումբ, որը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։ Նախաձեռնության նպատակն է խաղաղապահ ուժեր առաջարկել Ուկրաինային, եթե հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք բերվի: