Եվրոպային պետք չեն նոր կառույցներ՝ կապված Եվրամիության պաշտպանական ռազմավարության հետ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկ օր անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի պաշտպանությունը վերանայելու կոչ է արել, հայտնում է Reuters-ը։
«Մեզ պետք են ավելի շատ հնարավորություններ, այլ ոչ թե նոր կառույցներ, որոնք մրցակցում են հնարավորությունների համար»,-ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է սահմանի նոր պաշտպանական ռազմավարություն, որը կամրապնդի պաշտպանվելու իր կարողությունը, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի անդրատլանտյան դաշինքը մնում է օգտակար եւ արդյունավետ: