Եվրոպային էներգետիկայի ոլորտում դժոխք է սպասվում, եթե Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվի, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Գրում է Րիա Նովոստին:
«Եթե սա շարունակվի, մենք բոլորս Եվրոպայում դժոխքում կհայտնվենք։ Մարդկանց համար կենսական նշանակություն ունի Հորմուզի նեղուցի փակումը։ Իմ գաղափարն է՝ առաջիկա ամսվա համար սուբսիդիաների տրամադրման միջոցներ ձեռնարկել, որովհետև չենք կարող թույլ տալ, որ նավթի և գազի գները կտրուկ աճեն, այլևս գազ չկա։ Կատարը փակել է փականը», — ասել է Վուչիչը լրագրողներին՝ Սերբիայի էլեկտրացանցերի վերակառուցված դիսպետչերական կենտրոնն այցելելիս։
Գների կտրուկ աճը երկուշաբթի սկսվեց այն բանից հետո, երբ Կատարի պետական ընկերությունը՝ «QatarEnergy»-ն, հայտարարեց բոլոր ձեռնարկություններում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրությունը դադարեցնելու մասին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։
Կատարը սեղմված բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկն է աշխարհում և համաշխարհային շուկա է մատակարարում տարեկան ավելի քան 80 միլիոն տոննա ՀԲԳ։



