Եվրոպային 10 տարի է պետք՝ պաշտպանությանը լիար...

«Եվրոպայից տասը տարի կպահանջվի՝ իր զինամթերքի պահեստները լցնելու և լիովին պատրաստ պաշտպանվելու ագրեսորից, որը ցանկանում է կռվել ՆԱՏՕ-ի հետ»․ այս մասին հայտարարել է գերմանական «Rheinmetall» խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը։

«Մենք լավ կլինենք երեք-չորս տարի հետո, բայց մեզ անհրաժեշտ է 10 տարի՝ լիարժեք պատրաստվելու համար», - նոր գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ BBC-ին ասել է Rheinmetall-ի ղեկավար Արմին Փափերգերը: Զինամթերքի գործարանի շինարարությունը սկսելու արարողությանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։