Եվրոպան քննարկում է Ուկրաինայում 40 կմ բուֆեր...

Եվրոպական երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինայում 40 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ պատերազմի խաղաղ կարգավորման շրջանակներում: 

Այս մասին հաղորդել է Politico թերթը:

Նշվում է, որ բուֆերային գոտու ստեղծման  տարբերակը եվրոպացիների կողմից ուսումնասիրվող առաջարկներից մեկն է՝ հրադադարի կամ հակամարտության երկարաժամկետ կարգավորման դեպքում է հոդվածում: 

Հոդվածում բացատրվում է, որ եվրոպացիները քննարկում են բուֆերային գոտի 4 հազարից մինչև 60 հազար զինծառայողի ուղարկելու տարբերակը: 

Բացի այդ, ինչպես նշված է հրապարակման մեջ, Եվրոպան ակնկալում է, որ զորակազմի առյուծի բաժինը կտրամադրի Կիևը՝ բուֆերային գոտու ստեղծման կամ հրադադարի ապահովման համար: