
ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում դաշինքի դեմ և պատրաստվում է իրական պատերազմի: ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքների խախտման վերաբերյալ հայտարարված և ապացուցված միջադեպերի թվի աճը հանգեցրել է Եվրոպայում լարվածության արագ աճին և մտահոգության Ռուսաստանի երկարաժամկետ նպատակների վերաբերյալ,- գրում է BBC news-ը:
Արևմտյան փորձագետները նշում են, որ ՌԴ տնտեսությունը ընդհանուր առմամբ ավելի ու ավելի մոբիլիզացվում է պատերազմի կարիքների համար, և դա նպաստում է Ռուսաստանի ռազմական հնարավորությունների ընդհանուր աճին:
Արևմուտքի նման ենթադրությունների հիմքը՝ Ուկրաինայում պատերազմն է եւ ՆԱՏՕ-ի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը: Չնայած այժմ դրա հստակ նշանները չկան՝ Եվրոպան պատրաստվում է պատերազմի։