Եվրոպան մոտեցել է ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամի...

ԵՄ –ը մոտեցել է իր հնարավորությունների սահմանագծին՝ Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական սահմանափակումների հարցում: Այս մասին հայտարարել Է ԵՄ՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը France Info ռադիոյի եթերում, փոխանցում է ТАСС-ը:

«Այդ պատժամիջոցները լուրջ բեռ են դարձել Ռուսաստանի տնտեսության համար: Ֆինանսական տեսանկյունից միշտ կարելի է ավելին անել, բայց մենք արդեն մոտ ենք հնարավորի սահմաններին: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարելի էր անել»,- ասել է Բորելը: