
Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան. մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,- գրել է վարչապետը։