Եվրոպական խորհրդի ղեկավարը ամերիկյան մաքսատու...

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է, որ ԵՄ-ը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու համար, սակայն մաքսատուրքերի գաղափարը «տնտեսական ողբերգություն» է։ Նրա կարծիքով՝ մաքսատուրքերի սահմանումը բացասական ազդեցություն կունենա ԵՄ-ի, բայց ավելի վատ՝ ամերիկյան տնտեսության վրա։ «Մենք ջանքեր ենք գործադրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը իսպանական Cadena SER ռադիոկայանի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «եկել է մաքսատուրքերի գաղափարով, դա տնտեսական ողբերգություն է»։ «ԵՄ-ը խաղաղ նախագիծ է, բայց խաղաղությունն առանց պաշտպանության պատրանք է,- կարծում է Կոշտան։- Դրա համար մեզ անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ կատարել [պաշտպանությունում], մենք պետք է դա խելացի անենք՝ խթանելով մեր նորարարություններն ու մեր տնտեսությունը»։