Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի օգտագործել Ե...

Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի օգտագործել Եվրամիության նավթի պաշարները՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում գնի վրա ազդելու համար: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի օգտագործել ԵՄ-ի նավթի պաշարները՝ գնի վրա ազդելու համար», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման։ Նեղուցը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների հիմնական երթուղին է։ Նեղուցի շրջափակման ֆոնին աշխարհի երկրների մեծ մասում դիտվում է վառելիքի գների աճ։