Եվրոպացի զինվորականներն Ուկրաինայում օրինական...

Եվրոպական զորակազմերն Ուկրաինայում կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եվրոպան նաև մտածում է իր զորակազմերն, ինչպես ասացի, Ուկրաինա ուղարկելու մասին, որոնք, մենք արդեն հայտարարել ենք, օրինական ռազմական թիրախ կհամարվեն», - նշել է նախարարը:

Եվրոպական մի քանի երկրներ հայտարարել են, որ պատրաստ են զորակազմեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս։