Եվրոպական երկրների առաջնորդները ժամանում են Հայաստան, որպեսզի մասնակցեն 8-րդ գագաթնաժողովին։ Սա ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը Հարավային Կովկասում։
Ինչպես նշում է BBC-ն, երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս իրադարձությունը խորհրդանշական նշանակություն ունի։ Չէ՞ որ Հայաստանը Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ երկրի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա։
Հայաստանն էներգակիրների հարցում մեծապես կախված է Ռուսաստանից։ Երկիրը ռուսական գազը գնում է արտոնյալ գնով։
Ռուսաստանի նախագահը նշել էր, որ իրենք Հայաստանին գազը վաճառում են 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար։
«Տարբերությունն էական է ու բավականին մեծ», — ասել էր նա։



