Եվրաստանդարտների ներդրման հարցում Հայաստանի շ...

Փաշինյանի հայտարարությունների մասին Եմ վերացական ստանդարտները Երևանը ներկայացնում է որպես ինչ-որ անվերապահ բարիք: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Եվրաստանդարտների ներդրման հարցում Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հատկապես տարօրինակ է թվում այն ֆոնին, որ Երևանը դրանց մշակման հետ ոչ մի կապ չունի, այն դեպքում, երբ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացների լիիրավ մասնակից է:

Պատկերը, իհարկե, շատ գեղեցիկ է ստացվում, սակայն անհասկանալի է, թե իրականում ինչի վրա է հիմնված՝ հաշվի առնելով խորը ճգնաժամը, որի մեջ իրեն գցել է Եվրամիությունը։ Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ արդյունաբերական արտադրության կրճատման կոնկրետ ցուցանիշներ, պետական պարտքի աճող ցուցանիշներ, միգրացիոն վիթխարի խնդիր։