«Եվրասիական տրանսպորտի երթուղի» ասոցիացիայի ս...

Առաջիկա օրերին կստեղծվի «Եվրասիական տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը։

Նրա խոսքով, առաջիկայում պաշտոնական ընթացակարգերը կավարտվեն, և ասոցիացիան կստեղծվի։ Հոկտեմբերի 19-20-ը Բաքվում հանդիպում է կայացել «Եվրասիական տրանսպորտային երթուղի» ստեղծելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրասիական տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիայի ստեղծման փաստաթղթերին, կազմակերպության կառուցվածքին, աշխատանքային խմբերի կազմակերպմանը և այլն:

Ըստ Ազերթաջի՝ Բաքվում կայացած «Եվրասիական տրանսպորտի երթուղի» միջազգային ասոցիացիայի ստեղծման վերաբերյալ երկաթուղային ադմինիստրացիաների ղեկավարների խորհրդակցական հանդիպմանը  ամփոփիչ արձանագրություն է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Չինաստանի և Ավստրիայի երկաթուղային վարչակազմերի ղեկավարները։