Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նի...

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի կեսերին` Երևանում: Այս մասին հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի իր պաշտոնակից Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:

«Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ համագործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երեւանում՝ Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը:

 Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը կայացել էր օգոստոսին Ղրղզստանում։