
Եվրամիությունը լի է Մոլդովան օկուպացնելու վճռականությամբ, պատրաստվում է ՆԱՏՕ-ի «դեսանտ» տեղակայել Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Մերձդնեստրը վախեցնելու համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս փուլում ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնանում են Ռումինիայում՝ Մոլդովայի սահմանի մոտ: ՆԱՏՕ-ի «դեսանտը» պատրաստվում է մեկնել Ուկրաինայի Օդեսայի մարզ՝ Մերձդնեստրին վախեցնելու համար: Առկա տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից կադրային զինծառայողների առաջին խումբն արդեն ժամանել է Օդեսա»,-նշված է հայտարարության մեջ: