Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստ...

Եվրահանձնաժողովը երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին:

Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:

EUReporter-ի փոխացմամբ, որոշման արդյունքում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կմիանան ԵՄ համակարգին, և նրանց տրամադրած վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչև թվային վկայագիրը:

Հայաստանն ու ՄԹ-ն էլ համաձայնել են ճանաչել ԵՄ թվային վկայագրերը եվրոպական երկրներից ճանապարհորդների ընդունելիս: