Եվրամիությունը կասկածներ ունի Ուկրաինայի ապագայի հարցում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք զգում ենք, որ ԵՄ որոշ երկրներ սկսում են կասկածել, մեր ամերիկացի գործընկերները կարող են կասկածներ ունենալ»,- ասել է նա։
Մակրոնն Ուկրաինային աջակցությունն անվանել է «2024 թվականի հիմնարար խնդիրներից մեկը»։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի օգնել Կիևին, և նա ունի դրա «ցանկությունն ու միջոցները», նույնիսկ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի հովանավորել։