Եվրամիությունը համաձայն չէ Ուկրաինայում խաղաղ...

Եվրամիությունը համաձայն չէ Ուկրաինայում խաղաղությանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, այլ մտադիր է հետագայում ևս շահագործել Ուկրաինան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այլ խաղաղության, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը, Ուկրաինայի ռուսախոս ու ռուս քաղաքացիների օրինական իրավունքները, տարածքային իրողությունները և ժողովուրդների՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը, Բրյուսելում, իհարկե, համաձայն չեն։ Նրանք ցանկանում են, բառացիորեն վատթարագույն նեոգաղութատիրական ավանդույթներով, այսուհետ ևս շահագործել Ուկրաինան՝ շարունակելով գժտեցնել և լարել նրան մեր երկրի դեմ, և ընդհանրապես օգտագործել նրան ագրեսիվ նպատակներով»,- ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։