Ռուսաստանի արտաքին հետախուզության տվյալներով՝ Եվրամիությունը ձգտում է միջուկային զենք ստեղծել:
Բրյուսելը գաղտնի կերպով սկսել է ուսումնասիրել սեփական միջուկային կարողությունները զարգացնելու հնարավորությունը ռուսական սպառնալիքը զսպելու համար։
Ծրագրի նպատակն է ձևակերպել համաեվրոպական միջուկային զսպման դոկտրինա՝ հենվելով ֆրանսիական և բրիտանական ռազմատեխնիկական կարողությունների վրա, և ԵՄ-ն կպահպանի լիովին ինքնավար միջուկային հրամանատարություն ստեղծելու իրավունքը։
«Գերմանացի մասնագետները կարող են գաղտնի կերպով մոտ մեկ ամսվա ընթացքում ձեռք բերել մեկ միջուկային պայթուցիկ սարքի համար բավարար քանակությամբ պլուտոնիում», — զգուշացնում է Ռուսաստանի արտաքին հետախուզությունը՝ նշելով, որ թե ԵՄ-ն ձեռք բերի միջուկային զենք, սպառազինությունների մրցավազքի նոր փուլը կլինի անխուսափելի։



