Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժ...

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։

Ցուցակում ընդգրկվել է 54 մարդ և 32 կազմակերպություն, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Սերբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ ԵՄ իշխանությունները կարծում են, որ այդ ընկերությունները ներգրավված են առևտրի սահմանափակումները շրջանցմանը և Ռուսաստանին զգայուն ապրանքներ մատակարարմանը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։