
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
Այս մասին Կայա Կալասը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Եվրոպական միությունն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ դրան հասնելու հնարավորություն ունեն։ Ցանկանում եմ նաև ողջունել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի վերջնականացման համաձայնեցումը։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ քայլերին»,-նշել է Կալասը։