Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում դադարեց...

Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և Ադրբեջանին՝ դադարեցնել ներկայիս ռազմական գործունեությունը։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար։

Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն խաղաղության բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։ Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը: ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։